Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՌԱՅԺՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՋՈՂՎՈՒՄ Է ՀԱՂԹԵԼ ԱՐՄԵՆՏԵԼԻՆ

Տնտեսություն

Արմենտելի պարտավորությունների չկատարման եւ լիցենզիայի խախտումների վերաբերյալ կառավարության պահանջը բավարարվեց. Արմենտելը պարտավորվեց վճարել 142 հազար դոլար. այն գումարը, որ կպահանջվի WFI consalting ընկերության եւ Հայաստանի կառավարության միջեւ կնքված պայմանագրի չկատարած կետերը ավարտին հասցնելու համար:

Բնականաբար Արմենտելը չզրկվեց լիցենզիայից:

Հիշեցնենք, որ Արմենտելը, խախտելով թիվ 60 լիցենզիայի պահանջը, արգելել էր WFI consalting ընկերությանը ձեռնարկությունում ֆինանսական գործունեության ստուգումներ իրականացնել:

Նոյեմբերի 26 ին անցկացված բաց ժողովի արդյունքում էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի նախագահ Վարդան Մովսիսյանը ներկայացրեց եզրակացություն, որով մի կողմից հայտնում էր, թե Արմենտելի կողմից խախտումները մշտական, պարբերական ու կանխամտածված չեն եղել, մյուս կողմից` որ Արմենտելը խախտել է լիցենզիայի պահանջը եւ պարտավոր է վճարել կառավարության կրած վնասը` 142 հազար դոլորի չափով:

Ինչ վերաբերում է Մակլարեսի կոշտ հայտարարությանը` ուղղված ՀՀ կառավարությանը , ապա, ըստ Արմենտելի գլխավոր տնօրեն Վասիլակիսի, ոչ միշտ է, որ Արմենտելի անմիջական ղեկավարության ու «վերեւի» կարծիքները համընկնում են:

«Մեր կարծիքով, Հայաստանը զարգացող երկիր է եւ մեծ ռիսկի կարիք չկա»:

Այնուամենայնիվ, ընդամենը 10 օր առաջ ՕՏԵ-ն պարտավարությունների չկատարման համար տուգանվեց մոտ 1,5 մլն դոլ:
Այսօր Արմենտելը պարտավովրվեց վճարել 142 հազար դոլար. արդյո՞ք նման «ծախսերը» բացասաբար չեն անդրադառնա հետագա նեդրումների իրականացման վրա, մեր հարցին Վասիլակիսը պատասխանեց, որ գուցե մի գյուղ կապով ապահովելու համար գումարը չբավարարի: