Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՐԵՎԱՆԻ ՕԴԱՅԻՆ ԱՎԱԶԱՆԸ 90 ՏՈԿՈՍՈՎ ԱՂՏՈՏՎՈՒՄ Է ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ

Հասարակություն

Բնապահպանության նախարարության տվյալների համաձայն, Երեւանի օդային ավազանը 90 տոկոսով աղտոտվում է ավտոմեքենաների շահագործումից:

Հայկական էկոլոգիական բարեգործական հիմնադրամը Երեւանում սկսում է իրականացնել Էկոլոգիական ակցիա, որի ընթացքում վարորդներին կոչ է արվելու օգտագործել «Հրաշք» կոչվող հավելանյութ-ծածկույթ:

Փորձարկումները ցույց են տվել, որ այս նյութի օգտագործման արդյունքում նվազել է շարժիչի աղմուկը,. մոտ 15 տոկոսով տնտեսվել է վառելիքը, որի շնորհիվ պակասել են արտանետումները: Ակցիայի հեղինակների համոզմամբ, միայն 100 ավտոմեքենայի կողմից այս հավելանյութի օգտագործման արդյունքում արտանետումների ծավալը տարեկան կնվազի մոտ 15 տոննայով:

Այս հավելանյութի հեղինակը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Հովհաննես Հովհաննիսյանն է: «Հրաշք» հավելանյութ-ծածկույթը արտադրվում է միայն Հայաստանում: