Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ, ՈՐՏԵ՞Ղ Է 10 ՄԻԼԻՈՆԸ

Տնտեսություն

«Ես այն կարծիքին չեմ, որ համապատասխան ներդրումներ չեն կատարվում», - այսօր զայրացած հայտարարեց Պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանը:

Չնայած պարոն Վարդանյանը գոհ է վերջին 3 տարիներին սեփականաշնորհված օբյեկտներում կատարված ներդրումներից, սակայն չհերքեց, որ 32 միլիոն ԱՄՆ դոլարի փոխարեն կատարվել է 22 միլիոնի ներդրում:

Պարոն Վարդանյանի նշած օբյեկտները հիմնականում մանր եւ միջին օբյեկտներ են: Ոմանց նկատմամբ նախարարությունը մեղմ քաղաքականություն է վարում` երեք ամիս ժամանակ է տալիս անհրաժեշտ ներդրումներ կատարելու համար, իսկ որոշ դեպքերում էլ դիմում է դատարան:

Մինչ օրս նախարարությունը 16 հայցադիմում է ներկայացրել սեփականատերերի նկատմամբ եւ ոչ միշտ է հաջողությոն հասել: Օրինակ, դատարանը վճիռ է կայացրել «Սեւան» հյուրանոցի օգտին:
Ինչպես հայտնի է, «Սեւան» հյուրանոցի շինարարությունը պետք է ավարտին հասցնեին մինչը 2001 թ-ը, սակայն ժամկետը երկարացվել է մինչեւ 2004-ը:

Բոլոր դեպքերում պարոն Վարդանյանը չի հուսահատվել. «Մենք շատ լավ իրավաբանական կազմ ունենք»,- ասուլիսի վերջում հայտարարեց Պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանը: