Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՅ,ՔԵԶ ԲԱՆ (տեսանյութ)

Քաղաքականություն

Այն ,ինչ արձանագրել է «Ա1+»-ի տեսախցիկը, բոլորովին տարբերվում է ոստիկանության տարածած այս հաղորդագրության մեջ տեղ գտածից: Դեռեւս հանդիպումից առաջ, տեղի բնակիչները մեր օպերատորին ցույց են տվել երկու կնոջ` ասելով, որ նրանք գումար են վերցրել եւ պատրաստվում են «պրովոկացիա անել»: Ինչն էլ տեղի է ունեցել: http://elections.a1plus.am/news/266/video/

Բոլոր դեպքերում ներկայացնում ենք ոստիկանության տեղեկատվությունն ամբողջությամբ: ------------------------------------------------------------

Փետրվարի 6-ին, Արտաշատ քաղաքի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի դիմաց տեղի է ունեցել ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հերթական հանդիպումը ընտրողների հետ, որի ընթացքում թեկնածուն եւ նրա թիմակիցները անձնական վիրավորանքներ ու անվանարկումներ են հնչեցրել որոշ պաշտոնյաների հասցեին: Հանրահավաքին մասնակցող երեք քաղաքացիներ պահանջել են վերջ տալ անպարկեշտ ու վիրավորական արտահայտություններին, ինչին ի պատասխան` միջոցառման կազմակերպիչների համախոհ չորս-հինգ երիտասարդներ քաշքշել, գցել են գետնին ու հարվածներ են հասցրել դիտողություն անողներին` նրանց պատճառելով մարմնական վնասվածքներ: Տուժածների կողմնակիցները դիմել են պատասխան գործողությունների: Տարածքային կառավարման մարմինների ղեկավարների եւ ոստիկանության գործուն եւ օպերատիվ միջամտության շնորհիվ հաջողվել է իրավիճակը արագորեն վերցնել հսկողության տակ եւ խուսափել անկանխատեսելի զարգացումներից: Միջադեպի մասնակից անձանց ինքնությունը ճշտված է եւ նրանք բերման են ենթարկվել ոստիկանություն: Տուժողներին տրվել են դատաբժշկի ուղեգրեր: Նախապատրաստվում են նյութեր: Այսպիսի մարտավարություն որդեգրածներին զգոնության եւ զսպվածության կոչ ենք անում, առաջարկում ենք զերծ մնալ սադրանքների գայթակղությունից եւ հակաօրինական գործողություններից, արհեստականորեն չլարել իրավիճակը, ինչը կարող է հանգեցնել ծանր հետեւանքների: