Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Հասարակություն

Մի քանի ամիս առաջ բոլոր ԲՈՒՀ -երում ձեւավորվեցին ուսանողական փրկարար ջոկատներ: ԲՈՒՀ-երում գործնական պարապմունքները անցկացնում են Արտակարգ Իրավիճակների վարչության աշխատակիցները: Այս պարապմունքներին որպես ուսանողներ հանդես են գալիս նաեւ Համալսարանի դասախոսները:

Գործնական պարապմունքի ընթացքում ցուցադրվում են փրկարար մեքենայի բոլոր հնարավորությունները, աղետի դեպքում մարդուն շենքից էվակուացնելու կարգն ու արհեստական շնչառություն տալու ձեւերը: