• ԱՍՈՒԼԻՍԸ ԿԱՅԱՑԱՎ (տեսանյութ)

    «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում այսօր կայացավ ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի ասուլիսը: Այն բառացիկ էր եւ էականորեն տարբերվում էր Հայաստանի տեղի ունեցող բազմաթիվ ասուլիսներից, քանի որ ասուլիսին ներկա բազմաթիվ լրագրողների հետ միասին դահլիճում էին նաեւ մի քանի հարյուր քաղաքացի: Մինչ ասուլիսը ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին ԺՈՒԿ նախագահ Մանուկ Գասպարյանի հիշատակը:

    Առաջին նախագահը 1 ժամ 40 րոպե պատասխանեց լրագրողների հարցերին, ինչպես նաեւ անդրադարձավ ինտերնետով ուղարկված 2 հարցի: Լեւոն Տեր-Պետրոսյանին ուղղվեցին նաեւ մի շարք անցանկալի հարցեր, սակայն նախագահի թեկնածուն չխուսափեց ոչ մի հարցից: Ասուլիսի մասին ավելի մանրամասն կարդացեք մի փոքր ավելի ուշ:

  •