Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Հասարակություն

Այսօր «Հոկտեմբերի 27-ի» գործով դատավարության ընթացքում փաստաբան Օլեգ Յունոշեւը միջնորդեց քրեական գործի նյութերին կցել հայտնի տեսաերիզի հետազոտման եզրակացությունը, որ տվել է ռուսաստանցի փորձագետ Գալյաշինան: Ավելին Յունոշեւը միջնորդեց Գալյաշինային ճանաչել մասնագետ:

Դատարանը բավարարեց միջնորդությունը մասնակիորեն, միայն եզրակացությունը, որպես փաստաթուղթ կցվեց գործին: Այնուհետեւ դատարանը որոշեց, որ հաջորդը պիտի հարցաքննվի Դերենիկ Բեջանյանը:

Այս որոշման շուրջ ծագած երկարատեւ վիճաբանությունից հետո դատարանը որոշեց, որ Դերենիկ Բեջանյանի հարցաքննության ընթացքում Հունանյան եղբայրները դահլիճից դուրս կբերվեն: