Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՍԱՂԻՆ ՀԻՇԻՔ», ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻՆ` ...

Տնտեսություն

Ազգային Ժողովում շարունակվում են 2003-ի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Այսօր ԱԺ-ն լսեց նախագծի մասին արտգործնախարար Վարդան Օսկանյանի տեսակետները:

Նախարարը դժգոհեց, որ արտաքին հարաբերությունների ծախսատար ոլորտին արվող հատկացումները քիչ են: Մասնավորապես բյուջեով 10 միլիոն դրամ պակաս է հատկացվել օտարերկրյա ներկայացուցիչների պաշտոնական այցերը մեր երկրում կազմակերպելու համար:

Միաժամանակ նախարարը տեղեկացրեց, որ 2003-ին սպասվելիք պաշտոնական այցերն ավելի շատ են լինելու:

Նախարարը կարեւորեց նաեւ արտասահմանում մեր երկրի մի շարք դեսպանատներում առեւտրական կցորդի հաստիք ստեղծելու հարցը: Այդ հաստիքը նույնպես բյուջեով նախատեսված չէ, թեպետ, ըստ նախարարի, դա «մի 300 հազար դոլարի հարց է»:
«Մեր դիվանագետները պարտավոր չեն վարել տնտեսական բանակցություններ»,-ասում է Վարդան Օսկանյանը:

Վերջինս տեղեկացրեց նաեւ, որ բյուջեով նախատեսված է ՌԴ Ռոստով քաղաքում հյուպատոսություն ստեղծելու հարցը: Նախարարին զարմացնում է «Դիվանագիտական ծառայողների մասին» նոր օրենքի կիրառումը, ըստ որի դիվանագետները քաղաքացիական ծառայողներ չեն:

Այսպիսով, ըստ նախարարի, արտգործնախարարության քաղծառայող քարտուղարուհին հունվարի 1-ից բյուջեից ստանալու է 120 դոլար աշխատավարձ, իսկ ոչ քաղծառայող դիվանագետը` 30-40 դոոլար:
Օսկանյանը պատգամավորներին կոչ արեց լուծում գտնել այս հարցի առիթով:

Ի դեպ, ըստ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի, մեր երկրի դիվանագետները «դրսում ստանում են 1500 դոլար աշխատավարձ, եւ Հայաստան վերադառնալով ստանում 20 հազար դրամ»: