Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է ԿԱԼԱՆԱՎԱՅՐԵՐԻ ՄՈՆԻՏՈՐԻՆԳ

Հասարակություն

«Քաղաքացիական հասարակության միություն» եւ «Ազատազրկվածների եւ բանտարկվածների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները այցելել են Հայաստանի բոլոր քննչական մեկուսարաններ, զրուցել են քննիչների եւ ձերբակալվածների հետ: Հարցման ենթարկված 22 քննիչից միայն 4-ն են կողմ եղել տեսակցությունների թույլատրմանը:

Ազգային Ժողովն արդեն ընդունել է «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքը: Այն ուժի մեջ մտնելուց հետո ձերբակալվածները տեսակցության իրավունքից կարող են զրկվել միայն քննիչների որոշմամբ: Քննիչը պետք է հիմնավորի, թե ինչու է կալանավորին զրկում տեսակցությունից:

Փաստաբան Ռուբեն Ռշտունին նկատում է, որ քննիչները կարող են տեսակցությունը չթույլատրելու միջոցով կալանավորին ճնշել, ստիպել, որ իր պարտադրած ցուցմունքը ստորագրի: Ներքին գործերի նախարարության քննիչ Թաթուլ Պետրոսյանը հավատացնում է, որ իրենք իրենց իրավունքները չեն չարաշահում: