Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՆՎԱԶՈւՄ Է

Սպորտ

Հայ շախմատիստ Ավետիք Գրիգորյանը Անթալիայիում ընթացող շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում 6,5 միավորով ընթանում է 2-րդ հորիզոնականում: 18 տարեկանների պայքարում հանդես եկող Գրիգորյանը, 8-րդ տուրում ոչ-ոքի խաղալով մրցակցի հետ, այժմ կես միավորով է ետ մնում առաջատար Պոպովից: Այս տարիքային խմբում հանդես եկող Հովիկ Հայրապետյանը 6-միավորով 8-րդն է, իսկ Հրանտ Մելքոնյանը 5,5 միավորով գտնվում է 14-րդ տեղում: 16 տարեկանների պայքարում Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել է 6 միավոր եւ զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: 5,5 միավոր ունի իր ակտիվում Դավիթ Գեւորգյանը:

14 – ամյա Սամվել Տեր-Սահակյանը 3-րդ պարտիան անընդմեջ ավարտում է ոչ-ոքի: այժմ Սամվելը 6 միավորով 7-րդն է:

Մեծ էին սպասելիքները 12 տարեկանների նախորդ տարվա չեմպիոն Ռոբերտ Աղասարյանից, սակայն նա 7-րդ եւ 8-րդ տուրերում պարտություններ կրեց` նահանջելով 29-րդ հորիզոնական: 12 եւ 10 տարեկանների պայքարում հանդես եկող մեր պատանիները վերջին տուրերում ունեցած անհաջողություններից հետո գործնականում զրկվել են մեդալ նվաճելու հնարավորությունից: Աղջիկների պայքարում Հայաստանի ներկայացուցիչները շարունակում են անհաջող հանդես գալ եւ ոչնչի չեն հավակնում: