Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎԻՃԱԿԱՀԱՆՈւԹՅԱՆԸ ՍՊԱՍԵԼԻՍ

Սպորտ

Նոյեմբերի 25-ին ՀԱՀ-ի Տուրբոն քաղաքում տեղի կունենա 2010թ. աշխարհի առաջնության եվրոպական գոտու վիճակահանությունը, որին կմասնակցի նաեւ ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը: Հայաստանի հավաքականը ընդգրկված է 5-րդ զամբյուղում:

Վիճակահանությունից առաջ ՈՒԵՖԱ-ի անդամ 53 երկները այսօր բաժանվել են 6 զամբյուղների, որոնցից 1-ին 5-ում ընդգրված են 9-ական մասնակիցներ, իսկ ամենացածր վարկանիշով 6-րդ զամբյուղում` 8 մասնակից: Աշխարհի առաջնության ուղեգրերի համար թիմերը բաժանավելու են 9 խմբերի, որոնցից 8-ում կլինեն 6-ական հավաքական, իսկ եւս մեկում` 5 հավաքական: Խմբերում 1-ին տեղը գրաված հավաքականները միանգամից դուրս կգան եզրափակիչ փուլ, իսկ 2-րդ տեղերը գրաված լավագույն 8 հավաքականները կպայքարեն պլեյ-օֆֆում:

Արդեն պարզ է, որ Հայաստանի հավաքականը ընդգրկված լինելով 5-րդ զամբյուղում չի կարող մրցել Վրաստանի, Ալբանիայի, Սլովենիայի, Լատվիայի, Իսլանդիայի, Ավստրիայի, Ղազախստանի եւ Ադրբեջանի հավաքականների հետ: Իսկ թե ովքեր կլինեն մյուս մրցակիցները ցույց կտա միայն վիճակահանությունը:

1-ին զամբյուղ

Իտալիա, Իսպանիա, Գերմանիա, Չեխիա, Ֆրանսիա, Հոլանդիա, Խորվաթիա, Հունաստան

2-րդ զամբյուղ

Անգլիա, Ռումինիա, Շոտլանդիա, Թուրքիա, Բուլղարիա, Ռուսաստան, Լեհաստան, Շվեդիա, Իսրայել

3-րդ զամբյուղ

Նորվեգիա, Ուկրաինա, Սերբիա, Դանիա, Հյուսիսային Իռլանդիա, Իռլանդիա, Ֆինլանդիա, Շվեյցարիա, Բելգիա

4-րդ զամբյուղ

Սլովակիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Հունգարիա, Մոլդովա, Ուելս, Մակեդոնիա, Բելառուս, Լիտվա, Կիպրոս

5-րդ զամբյուղ

Վրաստան, Ալբանիա, Սլովենիա, Լատվիա, Իսլանդիա, ՀԱՅԱՍՏԱՆ, Ավստրիա, Ղազախստան, Ադրբեջան

6-րդ զամբյուղ

Լիխտենշտեյն, Էստոնիա, Մալթա, Լյուքսեմբուրգ, Չեռնոգորիա, Անդորրա, Ֆարերներ, Սան Մարինո

Եթե ուսումնասիրենք զամբյուղների պարունակությունը, ապա կտեսնենք, որ յուրաքանչյուր զամբյուղում էլ կան ցանկալի եւ ոչ ցանկալի մրցակիցներ: Սկսենք 1-ինից: Այստեղ թերեւս ամենահարմար մրցակիցը հույներն են, թեւ Հունաստանի հավաքականը «Եվրո-2008»-ի ընտրական փուլում շատ հաջող հանդես եկավ: Սակայն Հունաստանի հավաքականը նախընտրելի է աշխարհի չեմպիոն Իտալիայի կամ փոխչեմպիոն Ֆրանսիայից:

2-րդ զամբյուղում միանշանակ ցանկալի կլիներ Իսրայելը, որին հաջորդում է Բուլղարիան: Այս հավաքականները իրենց խաղամակարդակով զիջում են Անգլիային, Ռումինիային կամ Շոտլանդիային: 3-րդ զամբյուղից ցանկալի կլիներ որպես մրցակից ստանալ Ֆինլանդիային կամ Բելգիային, որոնց հետ Հայաստանը մրցեց «Եվրո-2008»-ի ընտրական փուլի շրջանակներում: Թեեւ մեր թիմը այնքան էլ հաջող հանդես չեկավ այս թիմերի հետ պայքարում, սակայն մենք համոզվեցինք, որ թե ֆիններին, թե բելգիացիներին հաղթել կարելի է: 4-րդ զամբյուղում ընդգրկված հավաքականներից որեւէ մեկին առանձնացնել հնարավոր չէ: Թերեւս իր պոտենցիալով առանձնանում է Սլովակիան, ինչպես նաեւ Ուելսը:

Վերջին 6-րդ զամբյուղում թեեւ ընդգրկված են ամենցածր վարկանիշ ունեցողները, սակայն Չեռնոգորիային հնարավոր չէ համեմատել Սան Մարինոյի կամ Անդորրայի հետ: Նորաստեղծ պետության այս հավաքականը պարզապես դեռ անհրաժեշտ քանակությամբ հանդիպումներ չի անցկացրել վարկանիշ հավաքելու համար:

Ամենացանկալի տարբերակը.

1. Հունաստան

2. Իսրայել

3. Ֆինլանդիա կամ Բելգիա

4. Մոլդովա

5. Հայաստան

6. Սան Մարինո կամ Անդորրա