Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿՓՈՐՁԻ ՊԱՀՊԱՆԵԼ ԳԱՎԱԹԸ

Սպորտ

Վաղը Ռուսաստանի Խանտի-Մայնսիսկ քաղաքում մեկնարկում է շախմատի 2007թ. աշխարհի գավաթի խաղարկությունը: 2005թ. խաղարկությունում հաղթողի կոչումը նվաճել էր Լեւոն Արոնյանը, որը այս անգամ հանդես կգա որպես գործող գավաթակիր:

Հենց այս հաջողությունից հետո Արոնյանը մեծ անուն հանեց շախմատային աշխարհում եւ ոգեչնշվելով հաղթանակով մի քանի ամիս անց հաղթեց նաեւ Լինարեսի հեղինակավոր մրցաշարում: Որոշ ժամանակ անց Արոնյանը Հայաստանի հավաքականի կազմում արդեն հաջողության հասավ համաշխարհային օլիմպիադայում:

Աշխարհի գավաթը առանձնանում է նրանով, որ այն անցկացվում է օլիմպիական մրցակարգով, այսինքն պարտվողը թողնում է պայքարը: 1-ին փուլին` 1/64-րդ եզրափակիչին կմասնակցեն 124 շախմատիստներ, որոնց թվում կլինեն Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը եւ Զավեն Անդրեասյանը: Աշխարհի գավաթի խաղարկությանը կմասնակցի նաեւ Վարուժան Հակոբյանը, որը հանդես կգա ԱՄՆ-ի դրոշի ներքով:

Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի Խուան Պաբլո Հոբական Արգենտինայից: Ընդամենը 2427 վարկանիշ ունեցող մրցակից հետ մրցավեճում Արոնյանը առանձանապես խնդիրներ չի կարող ունենալ: Վլադիմիր Հակոբյանը կմրցեի Ուզբեկստանը ներկայացնող Անտոն Ֆիլիպովի հետ, իսկ Զավեն Անդրեասյանը` ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Օնիշչուկի:

Խաղացանկ

24.11.07 1/64-րդ եզրափակիչ 1-ին պարտիա

25.11.07 1/64-րդ եզրափակիչ 2-րդ պարտիա

26.11.07 Թայ-բրեյք

27.11.07 1/32-րդ եզրափակիչ 1-ին պարտիա

28.11.07 1/32-րդ եզրափակիչ 2-րդ պարտիա

29.11.07 Թայ-բրեյք

30.11.07 1/16-րդ եզրափակիչ 1-ին պարտիա

1.12.07 1/16-րդ եզրափակիչ 2-րդ պարտիա

2.12.07 Թայ-բրեյք

3.12.07 1/8-րդ եզրափակիչ 1-ին պարտիա

4.12.07 1/8-րդ եզրափակիչ 2-րդ պարտիա

5.12.07 Թայ-բրեյք

6.12.07 1/4-րդ եզրափակիչ 1-ին պարտիա

7.12.07 1/4-րդ եզրափակիչ 2-րդ պարտիա

8.12.07 Թայ-բրեյք

9.12.07 Կիսաեզրափակիչ 1-ին պարտիա

10.12.07 Կիսաեզրափակիչ 2-րդ պարտիա

11.12.07 Թայ-բրեյք

12.12.07 Ազատ օր

13.12.07 Եզրափակիչ 1-ին պարտիա

14.12.07 Երափակիչ 2-րդ պարտիա

15.12.07 Եզրափակիչ 3-րդ պարտիա

16.12.07 Եզրափակիչ 4-րդ պարտիա

17.12.07 Թայ-բրեյք