Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՎԵՏԻՔԸ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԽՄԲՈւՄ

Սպորտ

Թուրքիայում ընթացող շախմատի պատանիների աշխարհի առաջնությունը թեւակոխում է վճռական փուլ: Արդեն կայացել են 6-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի ներկայացուցիչները այնքան էլ հաջող հանդես չեկան:

10-ամյա Տիգրան Հարությունյանը եւ Մանուել Պետրոսյանը 4-ական միավորով ընթանում են 22-42-րդ տեղում: Հրանտ Մեժլումյանը այս տուրում պարտություն կրեց եւ 3 միավորով ընդամենը 71-րդն է:

12-ամյա Նորայր Թորոսյանը հաջող մեկնարկից հետո 2-րդ անընդմեջ պարտությունն է կրում եւ զգալիորեն նահանջել է: Հովհաննես Գաբուզյանը այս տուրում հաղթեց եւ 3.5 միավորով 44-րդ տեղում է:

Աստիճանաբար իր մրցաշարային դիրքերը բարելավում է 2006թ. մինչեւ 12 տարեկանների աշխարհի չեմպիոն Ռոբերը Աղասարյանը, որը այս տարի հանդես է գալիս 14 տարեկանների պայքարում: Աղասարյանը այս տուրում սպիտակներով հաղթեց Մարչել Կանարեկին եւ վաստակեց իր 5-րդ միավորը: Նույնքան միավոր է վաստակել մեկ այլ տաղանդավոր պատանի Սամվել Տեր-Սահակյանը: Նրանք այժմ կես միավորով են ետ մնում առաջատար Սանան Սյուգիրովից, որը ներկայացնում է Ռուսաստանը:

16-ամյա Ռոբերտ Հովհաննիսյանը այս տուրում ոչ-ոքի ավարտեց իր պարտիան: Ռոբերտն այժմ 5 միավորով եւս 4 շախմատիստների հետ բաժանում է 2-րդ հորզիոնականը: Դավիթ Գեւորգյանը 3.5միավորով 41-րդն տեղում է:

18 տարեկանների պայքարում հաղթանակ տոնեց միայն Հրանտ Մելքումյանը: Հովիկ Հայրապետյանը պարտվեց, իսկ Ավետիք Գրիգորյանը վաստակեց կես միավոր: Գրիգորյանը 5 միավորով ընթանում է առաջատարների խմբում: Հրանտ Մելքումյանը վաստակել է 4.5 միավոր, իսկ Հայրապետյանը` 4:

Աղջիկների պայքարում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ունի Սվետլանա Միրզաբեկյանը, որը 4 միավորով ընթանում է 25-րդ տեղում: