Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻԱՎՈՐՆԵՐ ԵՆ ԿՈՐՑՆՈւՄ

Սպորտ

Շախմատի պատանիների աշխարհի առաջնությունում կայացան 4-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի ներկայացուցիչները այնքան էլ հաջող հանդես չեկան:

10-ամյա Տիգրան Հարությունյանը, սպիտակներով հաղթելով Բենոիտ Պուրենին, այժմ 3.5 միավորով ընթանում է 8-րդ տեղում: Հրանտ Մեժլումյանը եւ Մանուել Պետրոսյանը այս տուրում եւս հաղթանակներ տոնեցին: Նրանք իրենց ակտիվում արդեն 3-ական միավոր ունեն եւ մոտենում են առաջատարներին:

12-ամյա Նորայր Թորոսյանը 3-րդ անընդմեջ հաղթանակներից հետո պարտություն կրեց եւ նահանջեց 17-րդ հորիզոնական: Հովհաննես Գաբուզյանը 4-րդ տուրում եւս պարտվեց եւ 2.5 միավորով 41-րդ տեղում է: 14-ամյա Սամվել Տեր-Սահակյանը 1-ին կես միավորը կորցրեց ոչ-ոքի խաղալով Չեն Վանգի հետ: Սամվելը այժմ եւս 7 շախմատիստների հետ բաժանում է 5-րդ հորզիոնականը: 25-րդ տեղում է ընթանում Ռոբերտ Աղասարյանը, որը վաստակել է 3 միավոր, իսկ Վահե Բաղդասարյանը 2 միավորով 75-րդն է:

16-ամյա Ռոբերտ Հովհաննիսյանը, նախորդ 3 տուրերում հաղթելով իր մրցակիցներին, այս անգամ բավարարվեց ոչ-ոքիով: Ռոբերտ այժմ 3.5 միավորով 4-րդն է: Դավիթ Գեւորգյանը 2.5միավորով 35-րդն տեղում է: 18 տարեկանների պայքարում Ավետիք Գրիգորյանը, Հրանտ Մելքումյանը, Հովիկ Հայրապետյանը եւ Հրանտ Մեժլումյանը վաստակեցին կեսական միավոր: Այս տարիքային խմբում միանգամից 9 շախմատիստներ են հայտնվել 1-ին հորիզոնականում, այդ թվում 3.5 միավոր վաստակած Ավետիք Գրիգորյանը:

Աղջիկների պայքարում 12-ամյա Ավետլանա Միրզաբեկյանը վաստակել է 3 միավոր: Առայժմ մեր շախմատիստուհիներ մեջ լավագույն արդյունքն է: