Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

100 ՏՈԿՈՍԱՆՈՑ ԱՐԴՅՈւՆՔ

Սպորտ

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող Շախմատի պատանիների աշխարհի առաջնությունում կայացան 3-րդ տուրի հանդիպումները:

10-ամյա Տիգրան Հարությունյանը սեւերով ոչ-ոքի խաղալով մրցակցի հետ այժմ 2.5 միավորով ընթանում է 11-րդ տեղում: Հրանտ Մեժլումյանը եւ Մանուել Պետրոսյանը թեեւ այս տուրում հաղթանակներ տոնեցին, սակայն 2-ական միավորով գտնվում են աղյուսակի միջնամասում:

12-ամյա Նորայր Թորոսյանը 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց եւ այժմ 3 միավորով ընթանում 10 առաջատարների շարքում: Հովհաննես Գաբուզյանը 3-րդ տուրում եւս հաղթեց եւ 2.5 միավորով 20-րդ տեղում է:

14-ամյա Սամվել Տեր-Սահակյանը եւս միավորներ չի կորցրել: Սամվելը 3-րդ տուրոյմ առավելության հասնելով Անտոնիս Պավլիդիսի նկատմամբ այժմ եւս 11 շախմատիստների հետ բաժանում է 1-ին հորզիոնականը: 40-րդ տեղում է ընթանում Ռոբերտ Աղասարյանը, որը վաստակել է 2 միավոր, իսկ Վահե Բաղդասարյանը ընդամենը 1 միավոր ունի իր ակտիվում:

16-ամյա Ռոբերտ Հովհաննիսյանը 3 տուրերում հաղթելով իր մրցակիցներին` եւս 5 մասնակիցների հետ բաժանում է առաջատարի դերը: Իսկ ահա Դավիթ Գեւորգյանը, պարտվելով ադրբեջանցի Վուգար Ռասուլովին, նահանջել է:

18 տարեկանների պայքարում մրցաշարային աղյուսակը 3-ական միավորով գլխավորում են միանգամից 5 շախմատիստներ, որոնց թվում է նաեւ Ավետիք Գրիգորյանը: Այսպիսով 4 տարիքային խմբերում Հայաստանի ներկայացուցիչները 100-տոկոսանոց արդյունքներով ընթանում են առաջատարների խմբում: Աղջիկների պայքարում արդյունքները ավելի համեստ են: