Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԲ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՇԱՆՏԱԺԻ ԵՆԹԱՐԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Տնտեսություն

Քանի դեռ չի լուծվել էներգետիկ բաշխիչ ցանցերի սեփականաշնորհումը, ՍԱՔ 4-րդի վերջին` լողացող չափաժինը 20 միլիոն ԱՄՆ դոլարը, Հայսատան չի հասնի, - ՀԲ-ի այս պահանջն այսօր մեկ անգամ եւս հիշեցրեց Հայստանում ՀԲ-ի նորանշանակ ներկայացուցիչ Ռոջեր Ռոբինսոնը:

Պարոն Ռոբինսոնի պաշտոնավարության ընթացքում ՀԲ-ից Հայաստան է ժամանել 10 ներկայացուցիչ, որոնք բանկցություններ են վարել Հայաստանի կառավարության հետ: Հիմնական նպատակը Բաշխիչ ցանցերի մասնավորեցման պայմանների քննարկում է եղել:
Արդյունքում կարեւորվել է 6 հարց:

Պարոն Ռոբինսոնը առաջնային խնդիր է համարում ԲՑ-ի սեփականաշնորհման գործընթացի հետ կապված բնակչության միջեւ առաջացած կրքերի հանդարտեցումը: Ըստ նրա ԲՑ-ի շեփականաշնորհումը անխուսափելի է:

Ներկայումս ՀԲ-ի ներկայացուցիչները մեր կառավաորւթյան հետ աշխատում են ԲՑ-ի բաժնետոմսերի վաճառքի, լիցենզիայի եւ շահագործման փաստաթղթերի վրա:

Նշված փաստաթղթերը վերջնական տեսքի բերելուց հետո, բանկչության մեջ անորոշության մթնոլորտը վերջնականապես կվերանա,- համոզված է ՀԲ- ի հայաստանյան տնօրենը:

Ռոջեր Ռոբինսոնը անրադարձավ նաեւ ՍԱՔ 5րդ վարկին: ՍԱՔ 5րդ կառուցվածքային բարեփոխումների վարկ է, այն ուղղված է լինելու գործարար, մաքսային ու հարկային ոլորտների, բյուջեի խնդիրները լուծելու համար:
ՍԱՔ 5րդի առաջին չափաբաժինը կազմում է 20 միլիոն ԱՄՆ դոլար:

Պարոն Ռոբինսոնի խոսքից ակնհայտ է, որ Հայաստանը ՍԱՔ 5րդի մասին առայժմ կարող է միայն երազել, քանի դեռ Հայաստանի բաշխիչ ցանցերը մասնավորեցված չեն: