Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆԻԿՈԼԱՍ ՅՈՐՂՈՒԼԱՍԸ ՀԵՌԱՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

Տնտեսություն

Նիկոլաս Յորղուլասն այլեւս «ԱրմենՏել»-ի գլխավոր գործադիր տնօրենը չէ: Ընկերության տնօրենների խորհրդի նիստում ընդունվել է նրա հրաժարականը:
Տնօրենի պաշտոնակատար է նշանակվել նրա տեղակալ Ջորջ Վասիլակիսը:

Նիկոլաս Յորղուլասի պաշտոնանկության մասին խոսակցություները պտտվում էին արդեն մի քանի շաբաթ: Նույնիսկ կարծիք կար, որ նա այլեւս Հունաստանից չի վերադառնալու:

«ԱրմենՏել»-ի նախկին տնօրենն այդպես էլ «easy card»- երի աննախադեպ պահանջարկի ու վաճառքի վերաբերյալ իր մեկնաբանություները չարեց: Ակնհայտ էր, եթե Նիկոլաոս Յորղուլասը ինքնակամ հրաժարական չտար, նրան կպաշտոնազրկեին առավելագույնը երկու շաբաթ հետո:

Նոյեմբերի 13-ին աճուրդով վաճառվելու են «OTE» ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող «ԱրմենՏել» ՀՁ ՓԲ -ի հասարակ անվանական բաժնետոմսերը:

Հիշեցնենք, որ աճուրդից ստացված գումարը հատկացվելու է ՀՀ կառավարությանը` «OTE» ընկերությունից ավելի քան 1մլն 500 հազ. ԱՄՆ դոլար բռնագանձելու վերաբերյալ դատական վճռի համաձայն: