Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՋՈԿԱՏՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՊԱՏՇԱՃ ՏԵՍՔ ՀԱՂՈՐԴԵԼ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻՆ

Հասարակություն

Աբովյան փողոցն այսօր մաքրեցին այս գործի համար պատասխանատվություն չկրողները: Մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դպրոցների աշակերտներ, բուհերի ուսանողներ Թուֆենկյան հիմնադրամի եւ Հայ կամավորների միության նախաձեռնությամբ հերթական անգամ մաքրում էին մայրաքաղաքի փողոցները:

«Մաքուր Երեւան» ծրագրի մասնակիցները կարծում են, որ բոլոր նրանք, ովքեր գեթ մեկ անգամ փողոց են մաքրել, այլեւս այն չեն աղտոտի: Չնայած այդ մաքրությունը երկար չի պահպանվում, -ասում են կամավորները:

Ի դեպ, երեւանցիների մեկ մասն այլեւս կամավորներին զարմանքով չի նայում: Մաքրման աշխատանքները կազմակերպվում են դեռեւս նախորդ տարվա սեպտեմբերից՝ յուրաքանչյուր ամսվա 1-ին շաբաթ օրը: