Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԿՎՃԱՐԵ՞Ն ՏՈՒԺՈՂՆԵՐԸ

Հասարակություն

Անբարեխիղճ տուժողների պատճառով մենք հարկադիր պարապուրդի ենք մատնվում , - այսօր դժգոհեց ամբաստանյալ Վռամ Գալստյանի դատապաշտպան , փաստաբան Արարատ Բագրատունին: Ըստ նրա, չկայացած նիստերի դեպքում պետպատվերով աշխատող փաստաբանները զրկվում են վարձատրությունից: «Դատական ծախսերը գանձե՞նք ոչ բարեխիղճ տուժողներից»,- հարցրեց դատավոր Սամվել Ուզունյանը:

Սրա ու նաեւ այն մասին, թե արժե արդյո՞ք սպասել տուժողներին, թե արդեն պե՞տք է սկսել հոկտեմբերի 27-ի գործով վկաների հարցաքննությունը, դատարանը կորոշի մինչեւ հաջորդ դատական նիստը: