Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հասարակություն

2002 թվականի հոկտեմբերի 31-ին «Առավոտ» օրաթերթի հերթական համարը չի հասել ընթերցողներին: Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ թերթի տպաքանակը տպարանից հանձնվել է «Հայմամուլ» գործակալությանը, սակայն այնուհետեւ «անհետացել է»: «Առավոտը» ոչ միայն այդ գործակալության կրպակներն ու բաժանորդները չեն ստացել, այլեւ՝ մյուս տարածող կազմակերպությունները, որոնք իրենց տարածման չափաբաժինները ստանում են «Հայմամուլից»:

Թերթի տարածման խափանումը տեղեկություններ ստանալու մարդկանց իրավունքի կոպիտ ոտնահարում է, ինչը Հայաստանի Հանրապետության սահմանադրության 24-րդ հոդվածի, Հայաստանի ստորագրած միջազգային պայմանագրերի խախտում է:

Սա մենք գնահատում ենք իբրեւ հանցագործություն եւ իրավապահ մարմիններից պահանջում ենք հայտնաբերել ու պատժել մեղավորներին:

Երեւանի մամուլի ակումբ Հայաստանի ժուռնալիստների միություն
31.10.2002