Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՐԵՔ ՉԲԱՎԱՐԱՐՎԱԾ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Հասարակություն

Ամբաստանյալ Կարեն Հունանյանի դատապաշտպան, փաստաբան Համլետ Ավետիսյանն այսօր միջնորդեց դատարանին` բավարարել իր պաշտպանյալի երեք խնդրանքը:

Ամբաստանյալը ցանկանում էր հանդիպել «դրսում» գտնվող իր հարազատներին, պահանջում էր վերադարձնել նախաքննական մարմնի կողմից առգրավված իր իրերը, օրինակ` սպիտակ անձրեւանոցը, ինչպես նաեւ այլեւս չի ուզում բանտախցում մենակ մնալ:

Դատարանը այս ցանկություններից ոչ մեկն էլ չբավարարեց: «Այդ անձրեւանոցը Կարեն Հունանյանին ինչու՞ է պետք»,- զարմացավ դատավոր Սամվել Ուզունյանը: Նա հայտարարեց, որ «դրսի» հարազատների հետ հանդիպումներն արգելված են, առգրավված իրերը, հատկապես անձրեւանոցը, իրեղեն ապացույցներ են, իսկ բանտախցում մենակ չմնալու համար պետք է դիմել մեկուսարանի ղեկավարությանը: