Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ANS ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՇԽԱՏԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ

Հասարակություն

Ադրբեջանական ANS հեռուստաընկերությունը պատրաստ է լուսաբանել «երկրորդ ղարաբաղյան» պատերազմը: Հեռուստաընկերությունում չորս ամիս առաջ ստեղծվել են լրագրողական խմբեր, որոնք սովորում են աշխատել պատերազմական գործողությունների ժամանակ:
ANS-ի լրագրողները ծանոթանում են օգտագործվող զենքերի տեսակներին եւ պատերազմի ժամանակ նկարահանումներ կատարելու եւ լրատվություն հաղորդելու անվտանգության կանոններին:

Մասնավորապես, ANS-ի պատերազմ լուսաբանելու պատրաստվող լրագրողներն ու օպերատորները իրենց թեւատակերին դաջելու են իրենց արյան խմբերը, որպեսզի վիրավորվելու դեպքում հեշտ լինի առաջին օգնություն ստանալը: Կապի համար նախատեսվում է ունենալ սեփական ռադիոկապի միջոցներ:

Նման նկարահանող խմբերից մեկի ղեկավար, ANS-ի թղթակից Իլքան Ալիեւը պատմում է, որ իրենք օգտագործելու են թվային փոքր տեսախցիկներ: Ըստ մտածածի, լրագրողը պետք է անհրաժեշտության դեպքում փոխարինի օպերատորին եւ ընդհակառակը:

Ալիեւը չի բացառում, որ ANS-ի «պատերազմ նկարահանող» խմբերն մոտ ապագայում առաջին փորձարկումն անցնեն Իրաքում, սակայն նա չի ժխտում, որ իրենց գլխավոր նպատակը անհրաժեշտության դեպքում ղարաբաղյան ճակատում հնարավոր գործողությունների օպերատիվ լուսաբանումն է: