Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿՈՐՉԻ ԾԽԱԽՈՏԸ

Հասարակություն

Աշխարհում ծխում է 1 մլրդ 100 մլն մարդ, ամեն 8 վայրկյանում մեկը մահանում է ծխելու հետեւանքով առաջացած հիվանդություններից: Հայաստանում, ըստ վիճակագրության, ծխում է տղամարդկանց 60 տոկոսից ավելին, քաղաքաբնակ կանանց 40-45 տոկոսը. հիմնականում ծխում են բարձրագույն կրթությամբ կանայք: Չափազանց շատ են ծխող դեռահասները եւ բժիշկները:

Ծխելու դեմ պայքար սկսելու համար մասնագետները կարեւորում են «Ծխախոտի վերահսկողության մասին» օրենքը, այն արդեն մշակվել է եւ ներկայացվել Ազգային Ժողովի համապատասխան հանձնաժողովին:

Նշենք, որ ԱԺ պատգամավորների ճնշող մեծամասնությունն էլ ծխում է , — դժվար է ասել, թե ինչպիսին կլինի վերաբերմունքը այս օրենքի նկատմամբ, հաշվի առնելով, որ այն լուրջ սահմանափակումներ է նախատեսում: