Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏԻԳՐԱՆ ՆԱԶԱՐՅԱՆԸ` «ՀՈՒՐԻԵԹԻ» ԹՂԹԱԿԻՑ

Հասարակություն

Հոկտեմբերի 27 ի գործով անցնող վկա, լրագրող Տիգրան Նազարյանը, որ ներկայումս հայտնվել է ԱՄՆ-ում, բավականին սերտ կապերի մեջ է եղել Թուրքիայի հետ:

Ինչպես այսօր իր ցուցմունքներում հայտնեց հայրենիքի դավաճանության մեջ մեղադրվող Մուրադ Բոջոլյանը, 92 թ-ին Տիգրան Նազարյանը թուրքական «Հուրիեթ» թերթի թղթակիցն է եղել Հայաստանում: Այդ տարիներին Հայաստան այցելած բոլոր թուրք լրագրողներին ուղեկցում էր Մուրադ Բոջոլյանը, սակայն «Հուրիեթի» թղթակիցը գերադասել է շփվել իր կոլեգայի `Տիգրան Նազարյանը հետ:

Ի դեպ ընդամենը մի քանի նիստից հոկտեմբերի 27-ի գործով դատարան կհրավիրվեն նաեւ գործով վկա լրագրողները: Հետաքրքիր է թե դատարանը ինչ միջոցներ կձեռնարկի Նազարյանին ԱՄՆ-ից Հայաստան բերելու համար:

Հիշեցնենք , որ Տիգրան Նազարյանը հոկտեմբերի 27-ին այնքան հանգիստ էր իրեն զգում ԱԺ նիստերի դահլիճում , որ Նաիրի Հունանյանի ուղղված մեր հեռախոսազանգերին պատասխանում էր ինքը: