Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐԳԱՂԹԱԾ ԱՌԱՋԻՆ ԸՆՏԱՆԻՔԸ ԲՈՋՈԼՅԱՆԻՆՆ Է

Հասարակություն

«Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում», - այսօր Կենտրոն, Նոր Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում հայտարարեց հայրենիքի դավաճանության մեջ մեղադրվող հայտնի արեւելագետ Մուրադ Բոջոլյանը: Հիշեցնենք` Բոջոլյանը մեղադրվում է թուրքական կառավարությանը Հայաստանի ռազմական գաղտնիքները տարամադրելու մեջ : Ներկայացված մեղադրանքը հերքելու համար Բոջոլյանն իր ցուցմունքները սկսեց կենսագրականով :

Ամբաստանյալը ծնվել Թուրքիայի Սեբաստիա նահանգում: 1963-ի Թուրքիայից Հայաստան ներգաղթած առաջին ընտանիքը Բոջոլյաններն են եղել: «Դա իմ հոր երազանքն էր» ,- նշեց ամբաստանյալը : Ավարտելով ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետը , 1971-ին Բոջոլյանը կամովի ընդգրկվել է ԽՍՀՄ հակահետախուզական կառույցում ` Թուրքիայի դեմ աշխատանքներ տանելու համար: «20 տարի աշխատելով այդ կառույցում ձեռք եմ բերել հետախույզի բարձր մակարդակ» ,- ինքն իր մասին հայտարարեց ամբաստանյալը: Անկախ Հայաստանի օրոք աշխատանքի է հրավիրվել ԱԳՆ: 92-93 թթին 2 անգամ Հունաստանում մասնակցել է հակաթուրքական ուղղվածություն ունեցող համաժողովների: Հայաստանի ղեկավարության կողմից նրան առաջարկվել է Թուրքիա - Հայաստան հարաբերություններ ձեւավորվել: 92-ին մեկնել է Թուրքիա Սեւծովյան տնտեսական համագործակցությանը մասնակցելու համար:
Բոջոլյանը հատուկ ընդգծեց , որ 92-ին, երբ Հայաստանը կատարյալ շրջափակման մեջ էր , երկրում ընդամենը 3 օրվա հաացի պաշար կար, իր շնորհիվ Թուրքիայից Հայաստան է առաքվել 120.000 տ. հացահատիկ : Բոջոլյանը նաեւ հայտնեց , որ իր մեկ այլ բանակցության շնորհիվ 92-ին Կարս-Գյումրի հոսանքագծերով Հայաստան պետք է առաքվեր էլեկտրաէներգիա: Հայաստանի կողմից բանակցությունը գաղտնի չպահվելու պատճառով գործարքը տեղի չի ունեցել:
Նա նաեւ մասնակցել է հայկական ավիաուղիների թռիչքները , այդ թվում նաեւ երկրի նախագահի, Թուրքիայի օդային տարածքով ապահովվելու գործընթացին: Բոջոլյանը լեզվի բացարձակ իմացության պատճառով Թուրքիա է ուղեկցել Հայաստանի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին :

ԱԳՆ-ում աշխատելու ընթացքում Բոջոլյանը կապեր է հաստատել ոչ միայն Թուրքիայի նախագահի աշխատակազմի, կառավարության, այլեւ մի շարք հայտնի լրագրողների հետ: 93-ին նա Հայաստանից հեռախոսակապով ուղիղ եթերում պատասխանել է թուրք լրագրող Մեհմեդ Ալի Բիրանդի հարցերին : 93-ին Հայաստանի սահմանում տեղակայված թուրքական զորքերը տեղաշարժվում էին, եւ մտավախություն կար, որ հարձակում կարող է լինել Հայաստանի վրա: «Մենք չենք վախենում, քանի որ հարգում ենք Թուրքիայի նախագահին եւ ոչ մի հիմք չունենք նրան չհավատալու: Թուրքիայի նախագահը իր խոսքում ասել է, որ «չենք կարող Արաքս անցնել եւ մտնել կարմիր բանակ»: Հաջորդ օրը Թուրքական բոլոր թերթերը ինձ հայհոյել են : Ես ջանք չեմ խնայել հայ-թուրքական հարաբերություններ ձեւավորելու համար ` առանց Հայաստանի շահերին վնասելու», -ասաց Մուրադ Բոջոլյանը :