Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

26.5 ԿԳ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ Է ՇՎԵՅՑԱՐԻԱՅՈՒՄ

Տնտեսություն

Կառավարությունը որոշել է 26.5 կգ թանկարժեք մետաղ տեղափոխել Շվեյցարիա, ուր մետաղը մաքրվելու է, վերածվելու է ոսկու, որն էլ վաճառվելու է: Կառավարությունը ակնկալում է բյուջե մուտքագրել մոտ 300 հազար դոլար: Գումարի է վերածվելու Սեւանի ապակեմեքենայական գործարանի նախկին հաստոցների դետալների ոսկին:

Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետները պետք է որոշում կայացնեին աղքատության նվազեցման ծրագրի մոտ 26 միլիոն դոլար կազմող երկրորդ չափաբաժինը հատկացնելու մասին:

Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համաձայնությունը կարող է կայանալ ապրիլի կեսերին: ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը հույս ունի, որ այդ ժամանակահատվածում կհատկացվի նաեւ ՍԱԿ-4 վարկի լողացող չափաբաժինը: