Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳՈԼԱՌԱՏ ՊԱՅՔԱՐԻ ՇԱՐՈւՆԱԿՈՒԹՅՈւՆԸ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 13-րդ տուրում կայացած 2 հանդիպումներն էլ անցան գոլառատ պայքարում: Հատկապես դրամատիկ եւ լարված պայքար ստացվեց Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած «Բանանց» - «Գանձասար» խաղում, որտեղ առավելությունը տրվում էր դաշտի տերերին: Սակայն կապանցիները անակնկալ մատուցեցին հաղթել 3:2 հաշվով:

Խաղի հաշիվը բացվեց 50-րդ րոպեին, երբ Գագա Թբիլաշվիլին, օգտվելով «Բանանցի» պաշտպանության անփույթ խաղից, գրավեց դարպասը: Ընդամենը 6 րոպե անց Արմեն Պետրոսյանը, ձախ եզրից ներխուժելով տուգանային հրապարակ, կրկնապատկեց հաշիվը` գործնականում վճռելով խաղի ելքը: Սակայն «Բանանցը» չհանձնվեց եւ սկսեց մեծ ուժերով գրոհել` «Գանձասարին» սեղվելով սեփական կիսադաշտում: 80-րդ րոպեին Կակոսյանի փոխանցումից հետո Ռոմեո Ջենեբյանին վերջապես հաջողվեց գրավել կապանցիների դարպասը:

Նույն Ջենեբյանը 5 րոպե անց գլխի դիպուկ հարվածով նաեւ 2-րդ գնդակը խփեց եւ թվում էր Պոշտուլկայի սաները փրկեցին հանդիպումը: Հավանաբար այդպես էին մտածում նաեւ «Բանանցի» ֆուտբոլիստները, որոնք հանդիպմանը վերջին րոպեին գնդակ բաց թողեցին. Արմեն Պետրոսյանի փոխանցումից հետո Էդիկ Մանուչարյանը գրավեց դարպասը` հաղթանակ պարգեւելով իր թիմին:

Գյումրիում «Շիրակը» 3:1 հաշվով առավելության հասավ «Ուլիսի» նկատմամբ: Տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա այսօր Ոսկեհատում, որտեղ «Միկան» կընդունի «Արարատին»: Եւս մեկ հանդիպում կկայանա վաղը. «Փյունիկը» սեփական հարկի տակ կմրցի «Կիլիկիայի» հետ: