Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

3700 ԴՈԼԱՐ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՈՎ

Սպորտ

Այսօր Սեւանում մեկնարկում է շախմատի միջազգային ավանդական մրցաշարը, որի մրցանակային հիմնադրամն է 3.700 ԱՄՆ դոլար, որից 1500-ը կստանա հաղթողը: Մրցաշարին մասնակցելու են հետեւյալ գրոսմայստերներ եւ միջազգային վարպետները.

Բարտլոմեյ Մաչեյան ծնվել է 1977թ. հոկտեմբերի 4-ին: 1994թ. նա դարձավ Լեհաստանի չեմպիոն 18 տարեկանների խմբում: 1995թ. Մաչեյան հաղթեց Զլինում եւ 1996թ. Բուդապեշտում կայացած մրցաշարերում: Կրինիկայում տեղի ունեցած տարածաշրջնային մրցաշարում նա կիսեց 1-4 տեղերը: Բարտլոմեյ Մաչեյան չորս անգամ մասնակցել է ՖԻԴԵ-ի Աշխարհի առաջնության կիսաեզրափակչին (1999թ` Լաս Վեգասում, 2000թ` Նյու Դելիում, 2001թ` Մոսկվայում եւ 2004թ` Տրիպոլիում): Դելիում կայացած մրցաշարում նա հաղթելով Ջոնատան Սփիլմանին, Միխայիլ Կրասենկովին եւ Ալեքսանդր Բելյավսկուն անցնում է չորրոդ շրջան, որտեղ պարտվում է Վիշի Անանդին:

Մաչեյան Եվրոպայի չեմպիոն է դառնում 2002թ. Բաթումիում, իսկ 2003թ. Ռեյկյավիկում 2-3 տեղերն է կիսում Վիկտոր Կորչնոյի եւ Ալեքսեյ Շիրովի հետ: Նա հանդիսանում է Եվրոպայի ակումբային առաջնության խաղերի հնգակի չեմպիոն 1997, 1999, 2001, 2003, 2005թթ.), եւ հինգ Օլիմպիադաներում ներկայացել է Լեհաստանի թիմից:

Տիգրան Լ. Պետրոսյանը ծնվել է 1984թ. սեպտեմբերի 17-ին: 1998թ. նա Հայաստանի 14 տարեկանների չեմպիոնն էր: Իր տիտղոսը պահպանեց նաեւ 2002թ. 18 տարեկանների խմբում: 1998թ. Տիգրանն ու նրա թիմակիցները հաղթող ճանաչվեցին Թուրքիայում կայացած մինչեւ 16 տարեկանների համաշխարհային օլիմպիադայում: 2004թ. նա մեկնեց Հնդկաստան` Աշխարհի 20 տարեկանների մրցաշարին մասնակցելու համար եւ վերադարձավ արծաթե մեդալով:

2005թ. Տիգրանը առաջին տեղը գրավեց Իրանում եւ Բաթումիում կայացած միջազգային մրցաշարերում: 2006թ. նա Աէրոֆլոտի մրցաշարում կիսեց 4-7 տեղերը, իսկ Դուբայի եւ Լոզանի մրցաշարերում` 1-3 տեղերը: Նույն տարում նա հաղթեց Լիոնի մրցաշարը:

Տիգրանի համար հաջող սկսվեց նաեւ 2007թ.: Նա հաղթեց Կալկուտայի մրցաշարը, Հայաստանի, Ալբանիայի եւ Իրանի թիմային առաջնությունները, ինչպես նաեւ դարձավ Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր:

Դավիթ Հարությունյանը ծնվել է 1984թ. մայիսի 31-ին: 2007թ. հուլիսի 1-ի դրությամբ Դավիթի վարկանիշը կլինի 2590: Նա հանդիսանում է Վրաստանի եւ Թիֆլիսի բազմակի չեմպիոն եւ փոխչեմպիոն տարբեր տարիքային խմբերում: Հատկանշական է այն, որ նա 13 տարեկան հասակում դարձավ Վրաստանի 20 տարեկանների փոխչեմպիոն: 2005թ. Դավիթը հաղթեց ՆՏՆ (Նոնա, Տիգրան, Նանա) միջազգային մրցաշարը, իսկ 2006թ. առաջին տեղը կիսեց ,Աէրոֆլոտ Օփենիե Ա2 մրցաշարում: Այս տարի Դավիթը երկրորդ անգամ դարձավ արծաթե մեդալակիր Վրաստանի առաջնությունում եւ երկրորդ անգամ իրավունք ստացավ մուտք գործել Վրաստանի հավաքական կազմ:

Տիգրան Քոթանջյանը ծնվել է 1981թ. սեպտեմբերի 1-ին: 1999թ. Տիգրանը դաձավ Հայաստանի 18 տարեկան պատանիների չեմպիոն: 2005 եւ 2006թթ. նա հաղթող ճանաչվեց Հայաստանի առաջնությունում: Այս տարի նա հաջողություններ ունեցավ ինչպես Հայաստանի ,Բանկային Արքաե թիմի կազմում, այնպես էլ Իրանի ,Ռահանե թիմի կազմում: Տիգրանը այս տարի առաջին երկու տեղերը կիսեց Հայաստանի առաջնությունում եւ առաջին երեքը՝ ,Ֆագր Օփենե մրցաշարում:

Արման Փաշիկյանը ծնվել է 1987թ. հուլիսի 28-ին: Հայաստանի պատանիների առաջնությունում Արմանը հասել է տարբեր հաջողությունների: 1997 եւ 1998թթ. դարձել է ոսկե մեդալակիր, իսկ 1999 եւ 2001թթ. գրավել է երկրորդ տեղը: 12 տարեկան հասակում նա վաստակել է չորրորդ տեղը Եվրոպայի առաջնությունում, իսկ 16 տարեկանում Հայաստանի տղամարդկանց առաջնությունում կիսել է առաջին երկու տեղերը:

2005թ. Արմանը հաղթող է ճանաչվում Եվրոպայի պատանիների արագ շախմատի առաջնությունում, իսկ 2006թ. Հայաստանի I լիգայում գրավում է երկրորդ տեղը:

Միջազգային վարպետ Յուրի Վովկը ծնվել է 1988թ. Նոյեմբերի 11 Լվով քաղաքում: Շախմատ սկսել է խաղալ 10 տարեկանից եւ արդեն 2001թ. դարձել է վարպետության թեկնածու: Յուրին դարձել է Ուկրաինայի 16 տարեկանների առաջնության փոխչեմպիոն 2003թ., իսկ 18 տարեկանների բրոնզե մեդալակիր: 2004թ. նա ձեռք է բերում միջազգային վարպետի կոչում:

2005թ. սկսած Յուրին հանդիսանում է Լվովի ազգային համալսարանի ուսանող եւ նրա կազմում հանդես եկած բոլոր ելույթներում նա դարձել է չեմպիոն, ինչպես նաեւ հանդիսանում է Ուկրաինայի այս տարվա 20 տարեկանների առաջնության չեմպիոն:

Միջազգային վարպետ Լի Չաոն ծնվել է 1989թ. ապրիլի 21-ին, Չինաստանում: Շախմատ սկսել է խաղալ 6 տարեկանից եւ չնակած նրան, որ նա միջազգային վարպետ է, 2007թ. հուլիսի 1-ի դրությամբ նրա վարկանիշը կլինի 2525: 2005թ. Թուրքիայում կայացած Աշխարհի պատանիների առաջնությունում նա գրավեց 6-րդ տեղը, իսկ հաջորդ տարի այդ նույն մրցաշարում, որն ի դեպ կայացավ Հայաստանում, նա եզրափակեց երկրորդ տասնյակը: 2006թ. նա նաեւ խաղաց Սինգապուրի միջազգային բաց մրցաշարում, որտեղ կիսեց 4-9 տեղերը:

Միջազգային վարպետ Ավետիք Գրիգորյանը ծնվել է 1989թ. Երեւանում: 2007թ. հուլիսի 1-ին նրա միջազգային վարկանիշը կլինի 2455: Ավետիքը իր տարիքային խմբում 2004, 2006 եւ 2008թթ. Հայաստանի առաջնությունում դարձել է չեմպիոն: 2006թ. Երեւանի արագ շախմատի առաջնությունում դարձել է չեմպիոն, իսկ Եվրոպայի արագ շախմատի առաջնությունում` բրոնզե մեդալակիր: Միջազգային վարպետ Գոբալ Ջ.Ն. ծնվել է 1989թ. մարտի 29-ին, Հնդկաստանում:

Նա հանդիսանում է Կերալայի առաջին միջազգային վարպետը: 15 տարեկանում ճանաչվել է Հնդկաստանի պատանիների չեմպիոն: 2000թ. հատկանշական է եղել նրանով, որ Գոպալը դարձել է Կերալայի պատանիների առաջնության, Պալակադ-2000 եւ Մալապուրամ 2000 մրցաշարերի հաղթող: