Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՏՂԱՆԵՐԸ ԻՐԵՆՑ ԳԼԽԻՑ ԲԱՐՁՐ ԹՌԱՆ»

Սպորտ

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի կարծիքով` իր սաները ամեն ինչ արեցին «Արարատին» հաղթելու համար, սակայն չստացվեց. «Մեր թիմի խաղը ստացվում էր: 1-ին խաղակեսում գոլային պահեր ունեցանք: Եզրերով էինք շատ գրոհում: Գիտեինք, որ Պաչաջյանին եւ Մկրտչյան Աղվանին անհատապես են հսկելու: Աշխատում էինք մեջտեղ տանել, իսկ եզրերով Հովսեփյանը եւ Թադեւոսյանը մասնակցեն: 2-րդ կեսում խաղը մեր ձեռքերում էինք պահում, բայց խփած գոլերից հետո պաշտպանությունը կորցրեց զգոնությունը: Ինչպես միշտ` փայլեցին բրազիլացիները իրենց անհատական վարպետությամբ: Պարտվեցինք, բայց տղաները ամեն ինչ արեցին: Միգուցե այսօր մեր օրը չէր»: Գյուլբուդաղյանցի կարծիքով` անիմաստ է այս հանդիպման վրա կրկին նյարդայանալ, ուստի ժամանակն է մտածել հաջորդ հանդիպումների մասին:

«Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի օգնական Գեւորգ Քամալյանը գտնում է, որ «Արարատը» հաղթելով 4:3 հաշվով մեծ անակնկալ մատուցեց. «Տղաները արեցին անհնարը: 10 հոգով հաղթել «Փյունիկին», ինձ թվում է` դա անհնարին է: Նաեւ առանց գլխավոր մարզչի, նաեւ պետք է նշել մրցավարությունը: Ընդհանրապես չեմ սիրում մրցավարությանը գնահատական տալ, բայց այսօր ինձ թվում է կողմնակալ էր մրցավարը, որովհետեւ խաղավերջում մեր օգտին չտվեց 11 մետրանոց, երբ նմանատիպ դեպքում 1-ին կեսում մրցակցի օգտին նշանակեց: Կարելի է ասել` տղաները իրենց գլխից բարձր թռան»: