Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ՝ 0:0

Սպորտ

Այսօր Թուրքիայի Տրապիզոն քաղաքում ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը Չեռնոմորյան խաղերի շրջանակներում մրցել է Ադրբեջանի իր հասակակիցների հետ: Լարված պայքարում ընթացած խաղը ավարտվել է 0:0 հաշվով: Հայաստանի ունեցել է դարպասը գրավելու մի քանի ռեալ պահեր, սակայն հաշիվը այդպես էլ չի բացվել: Ադրբեջանցի ֆուտբոլիստները ինչպես միշտ աչքի են ընկել կոպիտ խաղով եւ մրցավարը խաղադաշտից հեռացրել է Գուլուզադեին: Ա խմբում ընդգրկված Հայաստանը, նախքան այս 0:4 հաշվով զիջել էր Ռուսաստանին եւ 0:2 հաշվով՝ Մոլդովային: Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը 1 միավորով եզրափակել է մրցաշարային աղյուսակը: