Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՄԻԿԱՅԻ» ՄԱՐԶԱԴԱՇՏԸ ԱՐԴԵՆ ՊԱՏՐԱՍՏ Է

Սպորտ

ՈւԵՖԱ-ի գավաթի 2007-08թթ. խաղարկության որակավորման առաջին փուլում Հայաստանը ներկայացնող «Բանանցը» եւ «Միկան» մրցելու են համապատասխանաբար շվեյցարական «Յանգ Բոյզի» եւ հունգարական ՄՏԿ-ի հետ:

Վերջին տարիներին հայկական թիմերը միջազգային իրենց հանդիպումները անցկացնում են բացառապես Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, որտեղ ելույթ է ունենում նաեւ Հայաստանի հավաքականը: Այս տարի «Հանրապետականի» ծանրաբեռնվածությունը կարող է թեթեւանալ շնորհիվ «Միկա» ակումբի, որի մարզադաշտի կառուցումը մոտենում է ավարտին: Հայտնի գործարար Միքայել Բաղդասարովին պատկանող «Միկան» մի քանի տարի առաջ ձեռք բերեց «ՀայԷլեկտրո» գործարանին պատկանող «Արաքս» մարզաբազան, որտեղ վերակառուցման լուրջ աշատանքներ են տարվում: Կառուցվում է մարզադաշտ, որտեղ հնարավոր է անցկացնել նաեւ միջազգային հանդիպում:

Բացառված չէ, որ օգոստոսի 2-ին ՄՏԿ -ի հետ կայանալիք երեւանյան հանդիպումը «Միկան» անցկացնի իր սեփական մարզադաշտում, այլ ոչ է «Հանրապետականում»: