Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆՈՐ ՄՐՑԱԿԻՑ ՈՐՈՆԵԼԻՍ

Սպորտ

Սեպտեմբերի 8-ին եւ 12-ին ֆուտբոլի Հայաստանի հավաքականը «Եվրո-2008»-ի շրջանակներում պետք է հանդիպեր Ադրբեջանի հավաքականի հետ: Այս հանդիպումները ՈւԵՖԱ-ի կողմից չեղյալ հայտարարվեցին, եւ այժմ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան փորձում է նշված օրերին ընկերական հանդիպումներ կազմակերպել Հայաստանի համար: Հայաստանի հավաքականի տեխնիկական տնօրեն Աշոտ Մանուկյանը «Ա1+»-ին հայտնեց, որ արդեն բանակցություններ են ընթանում մի շարք երկրների հետ, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացվել:

Սեպտեմբերի 8-ին եւ 12-ին «Եվրո-2008»-ի ընտրական 7 խմերում էլ հանդիպումներ են կայանալու, ուստի մրցակիցներ գտնելը բավական բարդ է: Ամեն դեպքում սեպտեմբերի 8-ին հանգստանում են Ֆարերները, Հունաստանը, Կիպրոսը, Լիխտենշտեյնը, Ալբանիան, իսկ 12-ին` Վրաստանը, Մալթան, Իսրայելը, Շվեդիան, Ռումինիան:

Ավելորդ չէ նշել, որ Լեհաստանի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո շատերն են հետաքրքրություն ցուցաբերում Հայաստանի նկատմամբ եւ պատրաստ են առաջիկայում հանդիպել մեր թիմի հետ: Դրան նպաստում է նաեւ այն, որ Հայաստանը այսօր ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զգալիորեն առաջադիմել է եւ զբաղեցնում է 80-րդ տեղը: