Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՐՏՎԵԼ Է ՄՈԼԴՈՎԱՅԻՆ

Սպորտ

Թուրքիայի Տրապիզոն քաղաքում մեկնարկել է «Սեւծովյան համագործակցության» կազմակերպության անդամ երկրների առաջին մարզական խաղերը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի մարզական պատվիրակությունը:

Արդեն պայքարի մեջ են մտել ֆուտբոլիստները: Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը, որը ընդգրկված է Ա խմբում, 1-ին տուրում հանդիպել է Մոլդովայի հավաքականին եւ պարտվել 0:2 հաշվով: Այս խմբում մրցել են նաեւ Ռուսաստանի եւ Ադրբեջանի մինչեւ 17 տարեկանների հավաքականները:

Հանդիպումը ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով: Այսպիսով` Հայաստանը սկսել է եզրափակել մրցաշարային աղյուսակը: