Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳԵՂԱՄՅԱՆՆ ՈՒՆԻ ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ ՊԼԱՆՆԵՐ

Քաղաքականություն

Արտաշես Գեղամյանը խորհրդարանական ընտրություններից հետո մեկնել էր Բուլղարիա, որտեղ պարզապես հանգստանում էր, ինչպես այսօր նա հաղորդեց «Ա1+»-ին:

Պարոն Գեղամյանն առայժմ չի ցանկանում շփվել լրագրողների հետ, միայն տեղեկացրեց, որ առաջիկայում նախատեսվում է «Ազգային միաբանության» կոնֆերանսը, որի ընթացքում լրագրողներին եւ հասարակությանը հուզող բոլոր հարցերը կստանան իրենց պատասխանը:

«Իսկ բացի կոնֆերանսից, ի՞նչ պլաններ ունեք»,-հարցին` Արտաշես Գեղամյանը պատասխանեց. «Շատ բարենպաստ ու խոստումնալից»: