Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆՈՐ ՕՐԻՆԱԳԾԵՐ ԸՆԴԵՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Տնտեսություն

1 ամսից Ազգային Ժողով կներկայացվեն ընդերքի եւ ընդերքն ուսումնասիրության եւ արդյունահանման նպատակով տրամադրելու մասին օրինագծերը:

Ըստ ԱԺ սոցիալական , առողջապահության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Թադեւոսյանի, ամրագրվում է, որ ընդերքը մասնավոր չէ, պետական է: Ընդերքը չի կարելի մասնավորեցնել, կարելի է հանձնել ժամանակավոր շահագործման:

Առեւտրի եւ արդյունաբերության փոխնախարար Արմեն Գեւորգյանը ասում է, որ օրենքի ընդունումից հետո հանքեր շահագործող կազմակերպությունները մի շարք պարտավորություններ են ստանձնում: Պետությունը ստանում է նրանց գործողությունները վերահսկելու լծակներ: