Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՒԼ «ԱՐՄԵՆԱԼ»-ՈՒՄ

Տնտեսություն

Հայ-ռուսական «Արմենալ» համատեղ ձեռնարկության՝ Հայաստանին պատկանող բաժնետոմսերի վերջին 26 տոկոսը չի տրվելու Ռուսաստանին: Գործարանն ամբողջությամբ Ռուսաստանին հանձնելու մտադրությունը պարզապես լուրեր են, ասում են գործարանի մամլո ծառայությունում:

Մի քանի ամիս է, ինչ գործարանում սկսվել է աշխատանքային նոր փուլ: Փոխվում են 20 տարվա՝ հին սերնդի, փայլաթիթեղի գլանման հաստոցները: Բոլոր 6 հաստոցների փոփոխությունից հետո գործարանում հույս ունեն արտադրել որակյալ փայլաթիթեղ, իսկ արտադրողականությունը ավելացնել մոտ 30 տոկոսով:

«Արմենալի» հաստոցների վերազինման համար պահանջվում է 4 միլիոն 800 հազար եվրո: Ծախսերն իրականացվելու են «Ռուսական Ալյումինիյ» ընկերության ներդրումների հաշվին: