Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՒ՞Ր Է ԱՅՍ ՏԱՐՎԱ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ 3 ՏՈԿՈՍԸ

Տնտեսություն

ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ Ֆինանսենրի եւ Էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը հաշվետվություն է ներկայացրել 2002 թվականի 9 ամիսների ընթացքում պետբյուջեի կատարողականի մասին: Ըստ այդ հաշվետվության 9 ամիսների ընթացքում հայրենի Կառավարությանը հաջողվել է մարել քաղաքացիների հանդեպ ունեցած 9 միլիոն դրամի պարտքը: Բյուջեի եկամտային եւ ծախսային մասերի համադրման արդյունքում, սակայն, պետբյուջե մուտքագրված եկամուտներից 3 տոկոսի ավելցուկ է մնում:

Քաղաքական շահարկումներից զերծ մնալու նպատակով Վարդան Խաչատրյանը հայտարարեց. «Որպեսզի որոշ քաղաքական գործիչներ տոկոսների վրա չստեղծեն իրենց ելույթների փրկարարության հիմքերը ասեմ, որ հարց է ծագելու, իսկ 3 տոկոսը ինչ եղավ: Որեւէ տեղ չգնաց, որեւէ մեկը չի կերել այդ փողերը, ինչպես հայտարարում էին: Այդ 3 տոկոսը մեր միասնական հաշվին է, մոտ 4 միլիարդի կարգի գումար»:

Վարդան Խաչատրյանի վկայությամբ այդ գումարի միջոցով վճարվել է ուսուցիչների աշխատավարձը, կատարողականով փորձ է արվում ապացուցել, որ մարվել են նաեւ այլ ոլորտներում ունեցած պարտքերը: Ընդանրապես նշվում է Հայաստանի համախառն ներքին արտադրանքի, ինչպես նաեւ ապրանքների արտահանման ծավալների տոկոսային աճի մասին:

Ի դեպ, ամերիկյան վարկերի ստացման համար այդ տվյալները հրապարակվել են նաեւ Վաշինգթոնում: Տոկոսային աճերի կայծակնային արագությունը զարմացրել է նույնիսկ ամերիկացիներին: Սակայն զարմանքը դեռ հավաստիություն չէ: