Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻՆԺԵՆԵՐՆԵՐՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԵՐԵԼՔԻ ԾՐԱԳԻՐ

Տնտեսություն

Հայաստանի քաղաքացիների ու հայկական սփյուռքի ինտելեկտն ու ֆինանսական միջոցները օգտագործելու դեպքում միայն մեր հանրապետությունը դուրս կգա տնտեսական ճգնաժամից, հայտարարում է Հայաստանի տեխնոկրատների միության նախագահ Սամվել Սարգսյանը:

Կուսակցությունն առաջարկում է Հայաստանի տնտեսության զարգացման հնգամյա ծրագիր: Այն ենթադրում է Հայաստանում համատեղ ձեռնարկությունների ստեղծում՝ հայ մեծահարուստների ֆինանսավորմամբ: Այդ ձեռնարկությունների բաժնետոմսերի 51 տոկոսը պատկանելու է Հայաստանի քաղաքացիներին: Հայաստանում կազմակերպվելու է միայն որոշակի ապրանքների արտադրություն:

Ծրագրի արդյունավետ իրակացման դեպքում Հայաստանը մի քանի տարի անց կդառնա արտադրական նորույթներ արտահանող երկիր,-ասում են առաջարկի հեղինակները: Պարոն Սարգսյանը համոզված է, որ հայ մեծահարուստները հոժարակամ կմասնակցեն այս ծրագրի իրականացմանը, եթե նրանց կառավարական մակարդակով ներկայացվի առաջարկի լրջությունը: