Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՕՐՎԱ ՊՈՌԹԿՈՒՄԸ

Հասարակություն

Հերթական անգամ բախվեցին Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանը եւ ամբաստանյալ Նաիրի Հունանյանի պաշտպան Բենիամին Մինասյանը: «Բենո, դու դեռ պիտի աճես, որ իմ անունը տաս: Կրա՞կն եմ ընկել, որ նույն նստարանին եմ նստում»,- պաշտպանի մի հայտարարությանն ի պատասխան` բորբոքվեց Աշոտ Սարգսյանը:

«Առանց փոխադարձ վիրավորանքների»,-կարգը պահպանել պահանջեց դատավորը: Պահանջը մնաց անարձագանք: Նույնիսկ ամբաստանյալ Նաիրի Հունանյանը սկսեց մեղադրել Աշոտ Սարգսյանին ` «դատարանի թողտվությամբ իրենց ահաբեկիչ անվանելու համար»` սպառնալով, որ հաջորդ անգամ «բացարկ կպահանջի»: Ամբաստանյալ Կարեն Հունանյանն արդեն իսկ այս նիստում բացարկ հայտարարեց պետական մեղադրող Հակոբ Մարտիրոսյանին: Բացարկը չընդունվեց «հիմքեր չլինելու պատճառով»:

Դատավարությունը կշարունակվի հոկտեմբերի 2-ին: