Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՈ՞ՒՄ Է ՁԵԶ...

Հասարակություն

«Գերագույն խորհուրդ- պատգամավորական ակումբ» հասարակական կազմակերպությունը քաղաքականությամբ չի զբաղվում, քանի որ այս ոլորտում կազմակերպության անդամները միակարծիք չեն: Նրանք միասնական կարծիք չունեն 16-ի միասնական թեկնածուի մասին:

Ռուբեն Թորոսյանն ընդհանրապես չի հասկանում 16-ի գոյությունը: Ցանկացած մարդկային խումբ, կամ դաշինք ըստ նրա պետության կողմից պետք է ճանաչվի. «95-ից հետո այն ինչ տեղի ունեցավ մեր պետության հետ արել են այդ դաշինքները: Առանց որեւէ հիմնարար ծրագրի, ազգային նպատակի, առանց պետության կողմից ճանաչվելու եկել են, քանդվել են, օրինակ միասնություն դաշինքը, կամ իրավունք եւ միաբանությունը:

Պառլամենտը ոչ լեգիտիմ է հենց այդ պատճառով: Ուրեմն 16 ը այսօրվանից թող հստակ որոշում կայացնի, գնա պետության կողմից ճանաչվի, հետո թող իրագործի իր առջեւ դրված նպատակները: Հերիք է մենք աչքաթող անենք ոչ օրինական ճանապարհով իշխանության ձգտողներն»: