Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ԵՎՍ ՄԵԿ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆ

Հասարակություն

«Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ» հասարակական կազմակերպութունը հրատարակել է «Հայաստանի զարգացման ուրվագծեր» աշխատությունը: Հայաստանի զարգացման ռազմավարության նոր ծրագիրն ըստ էության տարբերվում է տարբեր կազմակերպությունների կողմից մշակված նույնանուն ծրագրերից, ասում է կազմակերպության նախագահ Ռուբեն Թորոսյանը: Նախ, որ այն լայնամասշտաբ քննարկումների արդյունք է:

Գրքի վրա աշխատել են մոտ 500 մտավորականներ` 2001թ.-ի նոյեմբերից մինչեւ 2002թ.-ի մարտ ամիսը անցկացված սեմինարների ժամանակ: Երկրորդ հայեցակարգը խորքային է, ընդգրկում է Հայոց հայրենիք, Հայ դատ, սփյուռքի հետ հարաբերություններ, ազգային գաղափարախոսություն, որն ի վերջո վերածվել է պետական գաղափարախոսության:

Ռուբեն Թորոսյանը գտնում է. «Վեջին հաշվով մենք պետք է մեզ համար հստակեցնենք, որն է մեզ համար հայրենիքը` հայը, հայոց լեզուն, ֆիզիկական տարածքը, թե ազգային գազափարախոսությունը»:

Ռուբեն Թորոսյանի կարծիքով նոր աշխատությունը կարեւոր է նրանով, որ բոլորը միակարծիք են լինելու գրքում շոշափված խնդիրների շուրջ, օրինակ Հայ դատի, կամ սեփականաշնորհման շուրջ:

«Մենք հսկայական քննարկումներ ենք անցկացնում, սակայն հետագայուն չի կիրառվում այն ինչ ընդունվում է, օրինակ ինչ որ օբյեկտի սեփականաշնորհման ժամանակ նորից վերադառնում ենք երկարատեւ եւ անպտուղ քննարկումների», - հայտնեց Ռ. Թորոսյանը:

Ռուբեն Թորոսյանը համոզված է, որ աշխատությունը ծառայելու է իր նպատակին: