Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞ՆՉ ԷՐ ԱՍԵԼՈՒ ԼԵՈՆԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

Հասարակություն

Վարչապետ Վազգեն Սարգսյանի` կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ ԱՄՆ-ում արված հայտարարությունը մտահոգել էր Լեոնարդ Պետրոսյանին,- կարծում է Հմայակ Հովհաննիսյանը: Հոկտեմբերի 27-ի դեպքերից 4 օր առաջ նախարար Լեոնարդ Պետրոսյանը վերջինիս ասել է. «Չես պատկերացնի, թե որքան խորն են Հայաստանում կոռուպցիայի արմատները: Վախենում եմ, որ այս հայտարարությունը ինչ-ինչ հետեւանքներ ունենա»: Այդ օրը նա նաեւ մտավախություն է հայտնել «առաջիկա 10 օրերի զարգացումների վերաբերյալ»: Հմայակ Հովհաննիսյանն ասում է, որ ինքը «նրբանկատորեն Լեոնարդ Պետրոսյանին հարցեր չի տվել»: ԱԺ պատգամավորը մտածել է, որ «այդ օրերին որոշ խմբավորումների մերկացումներ են լինելու»: Ի դեպ, ահաբեկչությունից մի քանի ժամ առաջ նախարարը Հմայակ Հովհաննիսյանին ձեռքով նշան է արել, որ օրվա վերջում նրա հետ խոսելիք ունի: