Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԵՆՍԱՑԻԱ. ՆԱԽԱԳԱՀ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԲԱՑ ԹՈՂԵՑ ՄԵԿ ԺԱՊԱՎԵՆ

Տնտեսություն

Հայաստանյան 56 ձեռնարկություն 3 օր շարունակ հասարակությանը ներկայացնելու է սեփական արտադրանքը «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսի շրջանակներում: Ցուցահանդեսը կազմակերպվում է երկրորդ անգամ եւ կրում միջազգային բնույթ: Դա նշանակում է, որ ցուցահանդեսի ընթացքում օտարերկրյա կազմակերպությունները հնարավորություն ունեն ուսումնասիրել հայաստանյան արտադրանքը եւ համագործակցության պայմանագիր կնքել իրենց համար հետաքրքրություն ներկայացնող հայաստանյան ձեռնարկությունների հետ:

Բացի նրանից, որ ցուցահանդեսի այցելուները հնարավորություն ունեն մանրամասն ծանոթանալ ներկայացված 56 ձեռնարկություններից յուրաքանչուրի գործունեությանը, յուրաքնչյուր այցելուն կարոզ է նաեւ համտեսել այդ ձեռնարկությունների արտադրանքը:

Միջոցառման 3 օրվա ընթացքում տեղի է ունենալու նաեւ միայն խմիչքատեսակների միջազգային մասնագիտական համտես-մրցույթ: Մասնագետների վերջնական պատասխանների ժամանակ լավագույն խմիչքատեսակների արտադրողները պարգեւատրվելու են պատվոգրերով եւ մեդալներով:

Երկրորդ միջազգային «Արմպրոդէքսպոին» ներկայացված են հիմնականում այն ընկերությունները, որոնք արդեն հստակ գրավել են իրենց տեղը խմիչքների, հրուշակեղենի, ծխախոտի, գյուղատնտեսական մթերքների, պահածոների, բնական հյութերի եւ մսա-կաթնային մթերքների արտադրության բնագավառում: Միջոցառման կազմակերպիչների խոսքերով իրենց նպատակն է ցուցադրել սննդամթերքի արտադրության ոլորտում հայաստանյան ընկերությունների նվաճումները վերջին մեկ տարավա ընթացքում:

Ի դեպ, չնայած ստացված հրավերքին նախագահ Ռոբերտ Քոչարյանը խիստ զբաղվածության պատճառով ցուցահանդեսի բացմանը չկարողացավ ներկա լինել եւ չկտրեց ցուցահանդեսի բացումն արձանագրող կարմիր ժապավենը: Այդ առաքելությունն իրականացրեց գյուղատնտեսության նախարարը: Իսկ նախագահն ու վարչապետը հայաստանյան արտադրանքները կուսումնասիրեն եւ կհամտեսեն վաղը կամ մյուս օրը: