Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԱՏԱՎՈՐԸ ԳՆԱՑ ԱՐՁԱԿՈՒՐԴ

Հասարակություն

Արկադի Անդրեասյանն ընդդեմ «Ֆուտբոլ+» շաբաթաթերթի հայցի լսումը հետաձգվեց մեկ ամսով: Գործը լսող դատավոր Վազգեն Լալայանը երեկվանից արձակուրդում է: Հիշեցնենք, որ «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախկին նախագահը շաբաթաթերթին մեղադրում է իր պատիվը, արժանապատվությունը ե գործարար համբավը վարկաբեկելու համար: Թերթը գրել է, որ Արկադի Անդրեասյանը հրապարակավ հայհոյել է մրցավարներին: Ըստ հայցվորի, սա իրականությանը չի համապատասխանում: Այսօր վկայություն պետք է տային երկու մրցավար, որոնք պետք է դատարանում ներկայացնեին, թե ինչպես է Արկադի Անդրեասյանը հրապարակավ հայհոյել իրենց: