ՏԵՍՆԵՄ ԱՆԻՆ ՈՒ...
Աջակցիր «Ա1+»-ինԱնիի հազար ու մեկ եկեղեցիների պատկերներն այսօր ցուցադրվում էին Ճարտարապետության ազգային թանգարանում: «Անիի ճարտարապետություն» խորագրով ցուցահանդեսում ներկայացվում են լուսանկարներ, գեղանկարներ, քանդակներ, արխիվային տարբեր փաստաթղթեր:
Տասնյակ այցելուներ այսօր գալիս էին թանգարան` հիանալու Անիի հիանալի հորինվածքներով: Նաեւ այն պարզ պատճառով, որ շատ քչերին է հնարավորություն տրվում նույնիսկ հեռվից Անին տեսնելու:
Ի դեպ, ներկայացված լուսանկարներն արվել են Ախուրյանի ձախ ափից, հիմնականում երկու նույն կետերից: Ըստ լուսանկարիչների, իրենց միայն այդ տեղից է հարավորություն տրվում լուսանկարելու Անին, այն էլ որոշակի ժամերի:
Անիի մայր տաճարի օծման 1000-ամյակին նվիրված միջոցառումները շարունասկվելու են մինչեւ սեպտեմբերի 29-ը: Անիի վերաբերյալ մեկ այլ ցուցահանդես բացվելու է վաղը Հայաստանի ազգային գրադարանում: