Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԱՅԹԸ` ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒՅՍԻ ԱՌԱՐԿԱ

Հասարակություն

Կալանավայրում մարդու մեջ մեռնում է մարդկայինը, իսկ կենդանի շփումը , նամակագրությունը հնարավորություն է տալիս մարդուն լինել հասարակական ուշադրության կենտրոնում, - ասում է նախկին կալանավոր Աշոտ Բլեյանը: «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակիցները ստեղծել են « Աղետի ազդանշան sos» անվանումով ինտերնետային էջ:

Այստեղ կարելի է գտնել լրագրողներին ուղարկված բանտարկայալների նամակներ, կալանավորների տարբեր ժանրերի ստեղծագործություններ,ազատության մեջ գտնվող քաղաքացիների նամակ-բողոքներ, որոնք խնդիր ունեն մարդու իրավունքների ոտնահարման կամ իշխանական համակարգի անօրինական գործունեության հետ:

«Այս ձեւի մեջ սա եզակի երեւույթ է եւ առաջին քայլը դեպի բանտարկյալների ու հասարակության ուղղակի կապի հաստատման ուղղությամբ» -նկատեցին ներկաները: Այս ինտերնետային էջը ոչ միայն կներառի բանտարկյալների նամակներ, այլեւ կտա նամակներում շոշափված հարցադրումների իրավական պատասխանները:

Այս էջը օգտակար է նաեւ իրավական թեմաներով գրող լրագրողների համար, որոնք պարբերաբար կարող են տեղեկատվություն ստանալ մարդու իրավունքների ոտնահարման եւ իշխանական համակարգի անօրինական գործունեության, ինչպես նաեւ բանտերում տիրող իրավիճակի մասին:

Ինտերնետային էջի բացման արարողությանը ներկա նախկին բանտարկյալները եւ «Հայկակական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեցին, որ սայտը հնարավորություն կտա կալանավայրերում անօրինականությունների հնարավոր նվազեցմանը:

Պետք է նկատել, սակայն, որ նրանք բավական լավատես են, քանի որ նամակագրական կապը լրագրողների հետ նորություն չէ, բայց վիճակը մեկուսարաններում չի փոխվում: Այնուամենայնիվ, պետք է հուսալ, որ սայթի հիմնադիրների լավատեսությունը կարդարանա:

Ինտերնետային էջի հասցեն է www.iatp.r.am/grants/ arm-zhamanak