Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԶՈՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱՄԱԿ ՎԱՇԻՆԳՏՈՆԻՑ

Հասարակություն

Գրող Վահե Ավետյանի նամակը ներկայացվում է առանց խմբագրման:

«Սիրելի «Ա1+»,

Կարդացի ձեր «Բոլորին, բոլորին, բոլորին» անվանված հայտարարություն հոդվածը էլեկտրոնային ձեր թերթում, որով հասարակությունը հրավիրվում է բողոքի երթի, ի պաշտպանություն խոսքի ազատության։ Սրտանց ցանկանում եմ մասնակից լինել, բայց ցավոք չեմ կարող, որովհետ§ հետապնդում է ինձ ինքնանշանակ իշխանության՝ խունտայի անօրինական ոստիկանությունը, խափանելու համար իմ քաղաքական, հասարակական, մշակութային գործունեությունը հայրենիքումս։

Ես դատապարտել ու դատապարտում եմ «Ա1+» - ի դեմ գործած անօրենությունները, իմ ձայն եմ միացնում այս անգամ էլ բողոքին, կոչ եմ անում համաքաղաքացիներիս դուրս գալ երթի ու թիկունք կանգնել խմբագրությանը։

Խնդրում եմ նա§, դատապարտել իմ դեմ կատարվող հանցագործությունը, որովհետ§ առաջին՝ «Անկախության Բանակ» գրքիս լույս տեսնելուց հետո իմ դեմ հարուցվել է զեղծ քրեական գործ, չնայած փաստին, որ ապրում եմ արտասահմանում, § մինչ§ օրս չի վերացվել։

Խնդրում եմ պաշտպանել նա§ իմ խոսքի իրավունքը, որովհետ§ անհատ գրողը կամ լրագրողն են «զանգվածային լրատվական միջոցը»՝ դրա ամենատարրական մասնիկը։

Նամակիս կցում եմ ձերբակալմանս հրամանը ապացուցող փաստատուղթ։

Զորակցությամբ՝

Վահե Ավետյան

29.03.2007, Վաշինգտոն»