Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԱՄԵՆԱԵՎՐՈՊԱՑԻ ՏԻԿԻՆԸ

Մշակույթ

Եվրոպական ֆակուլտետի ամենաեվրոպացի տիկին: Այսպես են կոչում այսօր իր 80- ամյակը բոլորած Մանուշ Հարությունյանին, ԵՊՀ ռոմանո-գերմանական բանասիրության ֆակուլտետի նրա գործընկերները:

60 տարվա մանկավարժական գործունեության ընթացքում նա հեղինակել է գերմանալեզու շուրջ 50 աշխատություններ: Մանուշ Հարությունյան նաեւ գերմաներեն-հայերեն եւ հայերեն-գերմաներեն եզակի բառարանի համահեղինակ է: Այժմ պատրաստում է հայերենի ինքնուսույց գերմանալեզուների համար:

Հայաստանում բակալավր-մագիստրատուրա-ասպիրանտուրա եռաստիճան կրթական համակարգը սխալ հիմքերի վրա է դրված. համակարգը ներդրվել է, սակայն ուսումնական ծրագրերը փոփոխության չեն ենթարկվել, գտնում է Մանուշ Հարությունյանը: