ԱՐԱՄ ՄԱՅԻԼՅԱՆ. «ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԹՆԱՑԱՎ ՈՒ ՏԵՍԱՎ, ՈՐ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է ՆՈՐ ՈԼՈՐՏ»

Պետությունը քնած էր եւ մի օր էլ արթնացավ ու տեսավ , որ զարգանում է նոր ոլորտ` ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտը, ասում է արդյունաբերության եւ առեւտրի նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Արամ Մայիլյանը:

Այսօր ֆրանսիական համալսարանում հավաքված գերմանական եւ ֆրանսիական համալսարանների ներկայացուցիչները փորձում էին ուրվագծել նոր համագործակցության հիմքերը: Նրանց կարծիքով, Հայաստանում ոլորտի զարգացման համար կան խոչընդոտներ` որոշակի գիտելիքների բացակայություն, ուղեղների շարունակվող արտահոսքը, ինչպես նաեւ օրենսդրական անկատարությունը:

Հայաստանում ներկայումս գործում եւ աշխատում է ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտի 3000 մասնագետ: