Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՀԱՑԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ

Քաղաքականություն

Կյանքի 56-րդ տարում սրտի կաթվածից տանը հանկարծամահ է եղել ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նրա առողջական վիճակը ճգնաժամային էր վաղ առավոտվանից: Դեպքի վայր հասած բժիշկները չեն կարողացել փրկել Անդրանիկ Մարգարյանի կյանքը:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Անդրանիկ Նահապետի Մարգարյան

ՀՀ վարչապետ

Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ

Ծնվել է 1951 թ. հունիսի 12-ին Երեւանում:

1972 թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը՝ ստանալով հաշվիչ մեքենաների ինժեների որակավորում:

1972-74 թթ. աշխատել է Գազի արդյունաբերության համամիութենական Գիտահետազոտական ինստիտուտի Երեւանի մասնաճյուղում գիտաշխատող, ավագ ինժեներ:

1977-78 թթ. աշխատել է Հայաստանի էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում գլխավոր ինժեներ:

1978-79 թթ. աշխատել է Էլեկտրատեխնիկական գործարանում էլեկտրոնային հաշվիչ մեքենաների բաժնի պետ:

1979-90 թթ. աշխատել է Առեւտրի նախարարության հանրապետական ինֆորմացիոն հաշվողական կենտրոնում էլեկտրոնիկայի բաժնի վարիչ:

1990-94 թթ. աշխատել է Հատուկ ծրա•րերի պետական վարչությունում ինֆորմացիայի բաժնի ղեկավար:

1994-95թթ աշխատել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում կրտսեր գիտաշխատող:

1995 թ. ընտրվել է ԱԺ առաջին գումարման պատգամավոր:

1999 թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր, ղեկավարել «Միասնություն» խմբակցությունը:

2000թ նշանակվել է ՀՀ վարչապետ՝ Հայաստանի Հանրապետական Կուսակցության հետ ստանձնելով կառավարության գործունեության համար պատասխանատվությունը:

Ա.Մար•արյանը որպես ՀՀ Վարչապետ շարունակում է պաշտոնավարել նաեւ 2003 թ. ՀՀ ԱԺ ընտրություններից հետո՝ ղեկավարելով ընտրությունների արդյունքում ձեւավորված կոալիցիոն կառավարությունը:

Անդրանիկ Մարգարյանը իր քաղաքական գործունեության ուղենիշ ընտրելով Նժդեհի գաղափարները՝ 1966 թ.-ից հանդես է եկել խորհրդային տոտալիտար համակարգի քննադատությամբ, Հայ դատի պաշտպանության դիրքերից եւ հայ ժողովրդի ապագան տեսել ժողովրդավարական, անկախ պետության առկայության պայմաններում: 1968 թ.-ից եղել է խորհրդային տարիներին անլեշալ գործող Ազգային Միացյալ Կուսակցության անդամ, 1973 թ.-ից՝ ԱՄԿ խորհրդի անդամ։ Իր •աղափարների տարածման եւ ծավալած գործունեության համար 1974 թ. ձերբակալվել է եւ դատապարտվել երկու տարվա ազատազրկման: Ղարաբաղյան պատերազմի տարիներին գործուն մասնակցություն է ունեցել կամավորական ջոկատների ստեղծման, Արցախ զենք, զինամթերք եւ սննդամթերք առաքման աշխատանքներին, մասնակցել է մարտական գործողություններին: 1998 թ.-ից Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) անդամ է, այնուհետեւ՝ ԵԿՄ վարչության անդամ:

Անդրանիկ Մարգարյանը առանցքային է դիտում ՀՀ տնտեսության զար•ացումը՝ որպես ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու արժանապատիվ կյանքի ապահովման երաշխիք: Ա. Մարգարյանը հանդես է գալիս տարածաշրջանում հաստատված խաղաղության ամրապնդման, ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցությունները շարունակելու եւ խաղաղ ճանապարհով լուծելու օգտին:

Պարգեւատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Արամ Մանուկյան», «Ֆրիտյոֆ Նանսեն», «Վազգեն Սարգսյան» ԵԿՄ մեդալներով։

1992 թ. հունիսի 9-ից Հայաստանի Հանրապետությունում առաջին գրանցված եւ Ազգային Միացյալ կուսակցության գաղափարական ժառանգորդ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ (ՀՀԿ) անդամ է:

1992 թ. հոկտեմբերին, 1993 թ. փետրվարին ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ:

1993 թ. դեկտեմբերին, 1994 թ., 1995 թ. դեկտեմբերի 2-ին, (ՀՀԿ 2-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի նախագահ:

1997 թ. դեկտեմբերի 20-ին (ՀՀԿ 4-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ նախագահ, ՀՀԿ խորհրդի նախագահ:

1999 թ. հունվարի 30-ին (ՀՀԿ 5-րդ համագումար), 2001 թ. հունիսի 9-ին (ՀՀԿ 6-րդ համագումար), 2003 թ. հուլիսի 12-ին (ՀՀԿ 8-րդ համա•ումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի նախա•ահ:

2005 թ. դեկտեմբերի 17-ին (ՀՀԿ 9-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ նախագահ:

Ամուսնացած է, ունի երկու դուստր, մեկ որդի եւ հին• թոռնիկ: